Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան ծանր տպավորություններ տնակային ավաններից. «Շիրակ կենտրոն»

Նոյեմբեր 27,2014 13:30

Շուրջ մեկ ամիս է, «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, վառելափայտ ենք բաժանում Գյումրու տնակային ավանների սոցիալապես անապահով ընտանիքներին:

Յուրաքանչյուր օր, 5-ից 7 խորհանարդ մետր (մ³) վառելափայտը, պարկերով բաժանում ենք վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին: Այս պահին, ձմռան վառելիքի սուղ կարիք ունեցող և ցուցակագրված  ավելի քան 1500 ընտանիքներից կարողացել ենք արդեն 150 ընտանիքների տրամադրել մեկից մեկուկես ամիս բավականացնող քանակությամբ վառելափայտ:

Ուզում ենք նաև մեր դիտարկումները ներկայացնել տնակային ավաններից: Մեզ՝ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս, թվում էր, թե վաղուց կորցրել ենք ծայրահեղ աղքատության ճիրաններում տառափող մարդկանց ու երեխաների վիճակից զարմանալու ընդունակությունները: Սակայն այս օրերին վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին վառելափայտի բաժանման ակցիայի ընթացքում մեր տեսածը հաստատ երկար է մնալու մեր հիշողություններում: Տասնյակ՝ քաղցի ու այլ զրկանքների դեմ անզորությունից թևաթափ ու ճնշված մարդկանց դեմքերը մոռանալ, առավել ևս այդ ամենը խոսքերով նկարագրելը, պարզապես անհնար է: Ամեն քայլափոխի ականատես ենք լինում, թե ինչպես խարխուլ տնակներում,  բնակվողները, այդ թվում զոհված զինվորի մայրը, հաշմանդամ որդուն միայնակ խնամող ծեր կինը, մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները՝ տաքանալու նպատակով վառարաններն են նետում պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր, կոշիկներ և անվադողեր: Իսկ  ծխնելույզներից թափվող ծխից  պարզապես շնչահեղձ ես լինում:

Shirak_3 Shirak_2 Shirak_1 Shirak_5

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930