Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյանը Գագիկ Ծառուկյանին համաժողովրդական շարժման առաջնորդ է համարում

Նոյեմբեր 27,2014 13:12

«Ես շատ գոհ եմ, շատ ոգեւորված եմ, նամանավանդ, Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո, որը ինձ շատ հույսեր ներշնչեց»,- այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Փաստարկ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նա նշեց, որ ինքը եւ ինչպես նաեւ իր գլխավորած «Ժողովրդական» կուսակցությունը համարում է, որ համաժողովրդական շարժման առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է. «Չնայած՝ անձամբ ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, հայտարարում է, որ բոլորս հավասար ենք, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը իր շուրջ համախմբված չէ, ես համարում եմ, որ այսօր իրականությունն այդպիսինն է, ինչքան էլ մեկն ուզի կամ չուզի»:

Պարոն Կարապետյանի կարծիքով՝ Համաժողովրդական շարժումը իրական ուժ է եւ նրան որեւէ մրցակից նա չի տեսնում՝ ո՛չ ներկա դրությամբ, ո՛չ էլ ապագայում: Տիգրան Կարապետյանի խոսքերով՝ եթե ժողովուրդը պատրաստ լիներ իշխանափոխության գործընթացին, ապա հանրահավաքները շարունակական կլինեին, սակայն ժողովուրդը մի հանրահավաքի ընթացքում մեծ քանակությամբ է գնում, իսկ մյուսին՝ ավելի քիչ:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ համաժողովրդական շարժմանը միանան խորհրդարանական կուսակցություններ, մասնավորապես՝ Հայ հեղափոխական դաշնակցություն եւ Օրինաց երկիր կուսակցությունները, Տիգրան Կարապետյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում. «Ե՛վ Օրինաց երկիրը, ե՛ւ դաշնակցությունը կապված են իշխանության հետ, համենայն դեպս՝ ժողովրդին վստահություն չեն ներշնչում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930