Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն՝ Փաշինյանի ծրագիրը չի ընդունի. «Մենք շենք ենք կառուցում, չենք գնում ընդդեմի»

Նոյեմբեր 27,2014 13:07

Այսօր «Հայելի» ակումբում հարցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատրաստակամությունը, որ եռյակի հետ համագործակցեն, ժամանակ շահելու միջոց չէ՞՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Ասելը մի բան է, անելը մեկ այլ բան է: Ես կանխատեսում եմ, որ իշխանությունը գնալու է ԸՕ-ի այդ հարցի քննարկմանը: Մենք հիմնվում ենք փաստերի վրա՝ համամասնական ընտրակարգի առաջարկի հետ կապված»:

ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ դասական քաղաքագիտությունը շատ հստակ տալիս է համամասնականի եւ մեծամասնականի առավելություններն ու թերությունները:

Սուքիաս Ավետիսյանը հարցին, եթե արտահերթ նիստ անի եռյակը՝ այդ հարցը քննարկելու, ՀՀԿ-ն կմասնակցի՞՝ պատասխանեց, որ ոչ. «Եռյակի մտքով ինչ անցնի՝ գրում են արտահերթ»:

Միքայել Մելքումյանի խոսքերով՝ համամասնական ընտրակարգին այլընտրանք չկա. «Մենք հստակ արձանագրել ենք, որ 12 կետերը չենք տարանջատում իրարից, բայց կան կետեր, որ ժամանակ են պահանջում: Այն կետերը, որոնք ընդամենը քաղաքական կամք են պահանջում, ոչ թե ռեսուրս ու ժամանակ, այդ կետերի շուրջ կխոսենք իշխանության հետ»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ ոչ իշխանականների հարցում հստակություն մտցնելու՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ պատկերացրեք, շենք ենք կառուցում, դիզայներները, ճարտարապետները հավաքվել են. «Շենքը 1-2 օրում չեն կառուցում, եւ հանկարծ առաջարկում են ինչ-որ փոփոխություն նոր: Դուք ի՞նչ կանեք: Մենք շատ վստահ ենք, որ մենք կառուցողական ենք, մենք գնում ենք հանունի, ոչ թե ընդդեմի, մենք մեր շենքը կառուցում ենք: Մենք նոր որակի շինարարություն ենք անում: Մենք գնում ենք հստակ մեր ծրագրով»:

Սուքիաս Ավետիսյանի խոսքերով՝ երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիր կա համատեղ քննարկելու եւ լուծելու. «Այսօր կան որոշ պատգամավորներ, որ ավելի շատ դրսի ԶԼՄ-ների համար են որոշ քայլեր անում ԱԺ-ում, քան իրենց ժողովրդի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930