Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո Ջավախքում

Նոյեմբեր 27,2014 12:46

2014 թվականի նոյեմբերի 26-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքն ազդարարվեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացված հուշ-երեկոյով:

Երեկոն կազմակերպվել էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի նախաձեռնությամբ` Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու կիրակնօրյա դպրոցի, եկեղեցական երգչախմբի, Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնի հետ համատեղ:

Երեկոյին ներկա էին Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ…

Ջավախքի փոխառաջնորդն իր ելույթում նշեց. «Մենք պարտավորություն ունենք մեր նախնիների հիշողության և ապագա սերնդի առջև: Մենք պետք է ուժեղ սերունդ ունենանք, հզոր միտք, անկոտրում պայքար, և հետևողական լինենք մեր գործողություններում: Այսօր այստեղ հավաքվել ենք ոչ թե սգալու, այլ կրկին վերահաստատելու մեր ԳՈՅՈՒԹՈՒՆՆ աշխարհում: Յուրանչյուրս մեր բաժին պայքարն ունենք, պայքար, որ մի օր անպայման հաղթանակ է ծնելու»:

Հայր Սուրբի խոսքը շարունակեց Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը՝ անչափ կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը:

Այնուհետև հնչեցին թեմատիկ բանաստեղծություններ ինչպես հայ դասականների հայտնի գործերից, այնպես էլ ջավախքցի բանաստեղծների ստեղծագործություններից, ինչին մերթընդմերթ համեմվում էին երգչախմբերի գեղեցիկ երաժշտական կատարումները:

Երեխաներն իրենց զգացմունքայնությամբ հուզեցին ներկաներին՝ կորզելով ուրախության արցունքներ:

Հուշ-երեկոն ամփոփեց 8-ամյա Դավիթ Հարությունյանը Գևորգ Էմինի «Պարեց հայն ու ողջ աշխարհը զարմացավ» բանաստեղծությամբ՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ ապրում է հայը, պարում է հայն ու կրկին ուրախ երգում…

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930