Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո գազի սակագինը Հայաստանի համար չի նվազի

Նոյեմբեր 27,2014 12:40

Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելուց հետո գազի սակագինը Հայաստանի համար չի նվազի: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:

Ըստ փոխնախարարի՝ Եվրասիական միությանն անդամակցությունը պարզապես թույլ կտա, որպեսզի գազի սակագինը չբարձրանա: Շնորհիվ հենց այդ անդամակցության՝ Հայաստան ներկրվող գազի սակագնից կհանվի արտահանման մաքսատուրքը:

«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համաձայնագիր է կնքել, որով մինչև Մաքսային միությանը կամ ավելի շուտ Եվրասիական արդեն տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալը, արդեն այդ համաձայնագրով՝ Հայաստանի Հանրապետություն ներկրվող գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մասով արտահանման մաքսատուրքից Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ ազատված է: Այսինքն, այսօր՝ մինչև միանալը, արդեն իսկ գործում է այդ ռեժիմը», – ասաց Կարայանը:

Ռուզաննա Ստեփանյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930