Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը՝ չեզոք գոտով անցնող ուղղաթիռի մասին. «Սա եզակի դեպք չէր, էլի է եղել»

Նոյեմբեր 27,2014 12:38

Շատ է քննարկվում այն հարցը, որ «Միասնություն 2014» զորավարժությունների կազմակերպիչները պետք է պատասխանատվություն կրեն այս դեպքի համար եւ թույլ չպետք է տային, որ այդքան մոտ թշնամու սահմանին մեր ուղղաթիռը թռչեր: Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ը պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին հարցրեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Հետաքննություն է ընթանում եւ բոլոր հանգամանքները կպարզվեն: Պարզ է, որ ավելի շատ մոտեցում է եղել չեզոք գոտում, քան հավանաբար ենթադրվել կամ հանձնարարվել է: Բայց այդ իրավիճակը մաքսիմալ մոտ է ռազմական գործողություններին եւ հնարավոր է ինչ-որ սխալ հաշվարկներ լինեն, մարդկային գործոն լինի, հնարավոր է եղանակային պայմաններով դա բացատրվի: Սա ռազմական ինչ-որ իրավիճակի փորձարկում է: Հնարավոր են թերացումներ, դրա համար կլինի հետաքննություն, բոլոր հարցերի պատասխանը կստանանք, թե որքանով է մոտեցել չեզոք գոտում, ճի՞շտ է արել, որ մոտեցվել է, պատասխանը համարժե՞ք է եղել, թե՞ ոչ»:

Ալեքսանդր Արզումանյանը վստահեցրեց, որ սա եզակի դեպք չէ. «Նման դեպքեր էլի են եղել: կողմերը գիտակցում են, որ հնարավոր են այդպիսի փոքր խախտումներ, եւ երբեւէ նման ուժի կիրառում պատասխան չի եղել: Այս անգամ ոչ համարժեք պատասխան է տվել Ադրբեջանը, որովհետեւ ակնհայտ էր, որ այդ ուղղաթիռը զինված չէր եւ չէր պատրաստվում հարձակողական գործողությունների: Նման դեպքեր եղել են, եւ վստահաբար օդաչուներն էլ հրամանատարներն էլ չեն կասկածել, որ կարող է այդպես լինի: Նախազգուշական ինչ-որ գործողություն պետք է լիներ, որից հետո օդաչուները պետք է վերադառնային նախնական մշակված գործողություններին»:

Մեր հարցին՝ այդ բառախաղը՝ չվերահսկվող գոտի, չեզոք գոտի, ի՞նչ է նշանակում, ուղղակի բառերի տեղափոխությո՞ւն է, թե՞ դրա տակ ինչ-որ բան կա կարեւոր՝ նա պատասխանեց. «Ինչպես ցանկանաք: Մեկը ասում է գրավյալ տարածք, մեկն ասում է՝ ազատագրված տարածք: Հիմա կա շփման գոտի, այնտեղ կա նաեւ չեզոք գոտի, որը ոչ հայկական կողմ է թափանցում, ոչ ադրբեջանական: Ճաշակի հարց է, էությունը չի փոխվում»:

Ի՞նչ պետք է աներ արտգործնախարարությունը, որ չի արել: Նա ասաց, որ կարող է աշխատանքները հրապարակային չլինեն եւ այս առումով չի կարող քննադատել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930