Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Յուրաքանչյուր ֆեյսբուքի օգտատեր իր պարտքն էր համարում ասել, թե ում խփել, ոնց ու որ ուղղությամբ»

Նոյեմբեր 27,2014 12:31

Այսօր «Հայելի» ակումբում ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը անդրադարձավ ադրբեջանական զինուժի կողմից խոցված ՄԻ-24 հայկական ուղղաթիռի հետ կապված քննարկումներին:

«Դիվանագիտությունն այնպիսի նուրբ կատեգորիա է, որ միշտ չի, որ կատարած աշխատանքը պետք է տեսանելի լինի: Եթե խոսում ենք հայտարարություն անելու կամ չանելու մասին, դա ուղղակի ոճ է: Կարելի է ամփոփ հայտարարությամբ հանդես գալ, բայց մյուս կողմից բոլոր միջազգային կառույցները բավականին ադեկվատ էին: Ես քննադատել եմ արտգործնախարարության գործունեությունը օգոստոսյան դեպքերի ժամանակ, երբ ՊՆ-ն էր ստանձնել միջազգային հանրությանը ներկայացնելու գործը, իսկ այս դեպքում ոչ»,- պարոն Արզումանյանն այսպես պատասխանեց հարցին, թե արտգործնախարարության հայտարարությունը ուշացած չէ՞ր, անգործության չի՞ մատնված:

Նրա խոսքերով՝ դժվար է ասել, թե եթե հենց ինքը լիներ արտգործնախարար, ինչպես կգործեր:

Նախ` Ալեքսանդր Արզումանյանը գովասանքի խոսքեր ասաց ՊՆ-ի հասցեին՝ օպերացիայի համար: Նրա խոսքերով՝ «Յուրաքանչյուր մարդ, ով ֆեյսբուքի օգտատեր էր, իր պարտքն էր համարում ասել, թե ում պետք է խփել, ոնց ու որ ուղղությամբ»:

Ըստ Ալեքսանդր Արզումանյանի, դա մեր քննարկման խնդիրը չէ. «Յուրաքանչյուրն իր գործն է արել: ՊՆ-ն՝ անթերի, գուցե որոշ թերացումներ եղել են արտգործնախարարության կողմից»:

Անդրադառնալով միջազգային կառույցների անհասցե հայտարարություններին՝ պատգամավորն ասաց, որ մենք, իհարկե, կուզենայինք, որ Ալիեւին Հաագայի դատարանում կանգնեցնեին, բայց իրենց նպատակը դա չէ. «Ենթատեքստում հստակ երեւում է ում է ուղղված իրենց դժգոհությունը: Ճիշտ չի լինի, որ որեւէ միջնորդ կողմնակալ լինի: Այդ առումով, կարծում եմ, բավականին խիստ ձեւակերպումներ կային, որոնք մինչ այդ չէին եղել: Դրա համար դա դիվանագիտական լեզու է կոչվում, իրենց պատգամը հասցնում են հասցեատերերին»:

Ինչ վերաբերում է ՊՆ-ի կողմից իրականացված հատուկ գործողություններին եւ դրա շուրջ ծավալված քննարկումներին, թե ինչպես դա ներկայացվեց միջազգային հանրությանը՝ պարոն Արզումանյանն ասաց. «Բաց կրակի ներքո զինվորների դիերը բերելը շատ բարդ է իրականացնել: Եթե այդ պահին է արվել գործողությունը, ուրեմն բանակը կարողացել է այդ պահին անել: Նույնիսկ բարոյականության պահ կա: Մեր հրամանատարները դիակները թողնելով բաց օդում՝ քննարկում էր ինչպե՞ս ներկայացնեին այդ ամենը միջազգային հանրությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930