Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել Է Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ իրենք չեն տեղեկացրել ԲՀԿ խմբակցությանը, թե ինչ նախագիծ է դրվում քվեարկության, եւ, ի վերջո, ինչո՞ւ են ԲՀԿ-ին զրկել ձայնի իրավունքից։
– Գուցե այս ամենը պարզապես ԲՀԿ-ի դեմ է արվո՞ւմ, արդյո՞ք դա կապված չէ ԲՀԿ-ի՝ վերջին շրջանում ակտիվ քաղաքական գործունեության հետ։
– Ո՛չ, նման բան չկա, Դուք կարող եք տեսնել, թե ինչքան ժամանակ է տրամադրվել Թամար Պողոսյանին խոսելու, արտահայտվելու համար։ Ու նաեւ կարող եք տեսնել, թե քանի անգամ է նա տեղից միացնում միկրոֆոնն ու խոսում։
Կարող եք նաեւ արձանագրությունները վերցնել, որտեղից պարզ երեւում է, որ իրենք հանձնաժողովներին մասնակցել են, հարցերը քննարկել են։ Այսինքն՝ իրավունքի ոչ մի ոտնահարում չկա… Կամ որ իրենք տեղյակ չլինեն ինչ-որ նախագծից, նման բան չի կարող լինել։
Կարդացեք նաև
Ուղղակի ես մի բան կարող եմ ասել՝ սա իրենց համար ընդունելի չեղավ նրա համար, որ մշտապես իրենք են խոսել սոցիալական հարցերի վերաբերյալ, բարձրաձայնել դրանց լուծման մասին, պահանջել, որպեսզի աշխատավարձերի բարձրացում լինի, բայց այս անգամ ուրիշ կերպ է ստացվել, ՀՀԿ-ն է առաջարկում այդքան մարդկանց աշխատավարձերի բարձրացման հարցը, ինչը նրանք չեն ուզում։ Ուրիշ բան ես այստեղ չեմ տեսնում։
– Իսկ ինչո՞ւ Տարոն Մարգարյանը նման կոպիտ ձեւով արձագանքեց Թ. Պողոսյանին, նախ հեգնեց, ապա արգելեց նրան ձայն տալ, դա չի” վկայում, որ ԲՀԿ-ի դեմ տրամադրվածություն կա։
– Կոպիտ բան չկար։ Պողոսյանը միկրոֆոնն անընդհատ միացնում ու գոռում էր, դրա համար քաղաքապետն արձագանքեց, որ դու օպերայում չես, որովհետեւ նիստը տապալվում էր նրա այդ վարքի պատճառով։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում