Այսօր կառավարությունը հաստատեց եկեղ տարվա բյուջեում փոփոխություններ կատարելու նախագիծը: Ինչպես կառավարության նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն» կուսակցությունները դիմել էին ֆինանսների նախարարություն՝ առաջարկելով առողջապահությանը հատկացվող գումարներն ավելացնել, Լեռնային Ղարաբաղին աջակցելու, սահմանամերձ գոտիների եւ այլ ոլորտների համար եւս գումարներ տրամադրել:
Պավել Սաֆարյանի խոսքերով, ընդհանուր առմամբ 367 առաջարկություն է եղել, որից ֆիննախը 45 առաջարկությունն է ընդունելի համարել, որոնք 13,5 միլիարդի լրացուցիչ ծախս են առաջացրել:
Ըստ Պավել Սաֆարյանի, ավելացրել են քննչական կոմիտեի պահպանման ծախսերը, Ցեղասպանության միջոցառումների, Հյուսիս-Հարավ ճանապարհի ծրագրի եւ սահմանամերձ համայնքների համար գումարները:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ