Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով. «Ադրբեջանական կողմն օգտվել է հայկական կողմի փոխանցումից». «168 ժամ»

Նոյեմբեր 27,2014 12:19

«Երբ պոտենցիալ հակառակորդի ուղղաթիռը հարձակվում է քո դիրքերի վրա, դու կարող ես այն խփել եւ կարող ես նաեւ չխփել։ Ադրբեջանը նախընտրեց խփելը եւ դրանում արտասովոր ոչ մի բան չկա»- «168 ժամի» հետ հարցազրույցում ասաց ռուս մեկնաբան Վադիմ Դուբնովը։

 – Այսինքն՝ Դուք նորմա՞լ եք համարում անզեն ուղղաթիռը խփելը, որը չի էլ հարձակվում։

– Ես ընդհանրապես նորմալ չեմ համարում ռազմական  դրությունն  այդ տարածաշրջանում, բայց մյուս կողմից՝ ես նորմալ չեմ համարում այդ  ծավալի   զորավարժությունները, որոնք անցկացվում են այդ գոտում, եւ առավել եւս նորմալ չեմ համարում ուղղաթիռի թռիչքը Ադրբեջանի սահմանից այդքան վտանգավոր հեռավորության վրա։ Իսկ այն զինված է եղել, թե ոչ, հենակետերում նստած մարդիկ պարտավոր չեն իմանալ։

– Բայց չէ՞ որ Դուք էլ շատ լավ գիտեք, որ Բաքուն ստում է՝ հայտարարելով, որ հայկական ուղղաթիռը հարձակվել է իր դիրքերի վրա, մտել է Ադրբեջանի տարածք։

– Գիտեք, այժմ ոչ ոք չի կարող պարզել, թե կոնկրետ որտեղ է ընկել ուղղաթիռը։

– Դա արդեն պարզվել է, որովհետև, եթե հրթիռը մինչև ուղղաթիռին հասնելը թռչում է ավելի քան 3 վայրկյան, դա նշանակում է, որ այն առնվազն 1 կմ հեռու է եղել ադրբեջանական սահմանից։

– Մենք կարող ենք երկար վիճել այդ հարցի շուրջ, բայց հստակ որոշել, թե որտեղ է եղել ուղղաթիռը հարձակման պահին, հնարավոր չէ, առավել եւս, երբ գիտենք, թե որ կետում է ընկել այն։ Եթե ուղղաթիռն ընկնում է չեզոք գոտում, նշանակում է՝ այն մոտ է եղել չեզոք գոտուն։

– Բայց ոչ Ադրբեջանի տարածքում, ինչպես պնդում են ադրբեջանցիները։

– Դա հնարավոր չէ պարզել։ Կարծում եմ, որ ադրբեջանական կողմն օգտվել է այն փոխանցումից, որը կատարել է հայկական կողմը:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930