Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեւէ չի եղել նման բան, որ փոխվարչապետի պաշտոնն այսքան երկար ժամանակ թափուր մնա. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 27,2014 12:04

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ երեկվա նիստից հետո պատասխանելով փոխվարչապետի թափուր պաշտոնում նշանակման վերաբերյալ հարցին՝ ասել է. «Մի՛ շտապեք, երբ ժամանակը գա, փոխվարչապետի հարցը կքննարկվի ու կնշանակվի, բայց այս պահին փոխվարչապետի նշանակման հարցը չի քննարկվել»։

Հիշեցնենք, որ բացի փոխվարչապետի պաշտոնից, որը Արմեն Գեւորգյանի հրաժարականից հետո մեկուկես ամիս է թափուր է մնացել, արդեն յոթ ամիս է՝ թափուր է նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Առայժմ կատարված չեն նաեւ նորաստեղծ երկու նախարարությունների ղեկավարների նշանակումները, թեեւ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ արդեն իսկ ստորագրել է «ՀՀ Կառավարության կառուցվածքային մասին» փոփոխված օրենքը։ Եվ այսքանից հետո առաջիկա նշանակումների շուրջ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀԿ ԳՄ նիստից-նիստ է Շարմազանովը պատասխանում է, թե այդ հարցերը չեն քննարկվել, եւ որ շտապելու հարկ չկա։

Իշխող կուսակցության նման մոտեցումն արտառոց է եւ տարբեր եզրակացությունների տեղիք տվող։ Նախ՝ իշխանական վերնախավում երբեւէ չի եղել նման բան, որ, օրինակ, փոխվարչապետի պաշտոնն այսքան երկար ժամանակ թափուր մնա (թեեւ Սահմանադրությամբ ժամկետ սահմանված չէ):.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930