Նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի աշխատակիցները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ին քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ անձեռոցիկի տուփից հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև