Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հարկայինին հանձնարարեց օրերով ու շաբաթներով լարվածության մեջ չպահել տնտեսվարողին

Նոյեմբեր 27,2014 11:39

Այսօր կառավարության նիստը սկսելուն պես վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ պետք է տնտեսվարողների համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն. «Կարեւոր է ամեն կերպ խթանել տեղական արտադրողին, թե՛ մակրոտնտեսական առումով, թե՛ մրցունակ միջավայր ստեղծելով, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտությունները էապես նվազեցնելու տեսակետից»:

Վարչապետի խոսքերով, կառավարության մշտական շեշտադրումներն են, որ պետությունը պետք է արդյունավետ միջամտի եւ ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին:

«Որպես այդպիսի մի քայլ հանձնարարում եմ սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումները մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում՝ խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930