Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկայում մեզ մեծ ճակատամարտ է սպասվում տոլմայի մասով. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 27,2014 11:34

Լավաշի միջազգային գրանցումը որպես հայկական մշակութային ժառանգության մաս, կարեւոր իրադարձություն է։ Հատկապես ժամանակակից գլոբալիզացվող աշխարհում՝ ազգերի միջեւ իսկական պատերազմ է ընթանում սեփական ինքնությունը ներսում եւ արտաքին աշխարհում պահպանելու համար, եւ այս իմաստով ազգային մշակութային ժառանգության դե յուրե արձանագրումները միջազգային ատյաններում չափազանց կարեւոր են ինչպես ինքնագիտակցության, այնպես էլ միջազգային իմիջի համար։

Այս առումով 2011 թվականին մեզ համար բավական տհաճ մի իրադարձություն տեղի ունեցավ, ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած ՅՈԻՆԵՍԿՕ-ի 6-րդ նստաշրջանի ժամանակ հայկական հարիսան «քեշքեշ» անվան տակ, որպես թուրքական մշակույթի մաս՝ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում։ Մասնագետները պնդում են, որ տեսականորեն հնարավոր է, որ Հայաստանը նույնպես ճաշատեսակը գրանցի Հարիսա անվան տակ, բայց «քեշքեշի»՝ որպես թուրքական գրանցվելը, անշուշտ, կխոչընդոտի այս գործընթացը։

Բացի դա, առաջիկայում մեզ մեծ ճակատամարտ է սպասվում տոլմայի մասով։ Ադրբեջանը ջանքեր է գործադրում դա որպես ադրբեջանական ժառանգության մաս գրանցելու համար, եւ խոհարարական տարբեր հեոուստաալիքներով այդ կերակուրը լայնորեն ներկայացվում է որպես ադրբեջանական, ակնհայտորեն՝ Բաքվի լոբբիստական աշխատանքի արդյունքում։

Ու որքան էլ աոաջին հայացքից այս հարցը կարող է անկարեւոր թվալ, Հայաստանը բոլոր ջանքերը պետք է գործադրի տոլման, ինչպես նաեւ մյուս հայկական «բրենդային» կերակուրները որպես հայկական մշակութային ժառանգության մաս, միջազգայնորեն գրանցելու համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930