Վերջին 24 ժամվա ընթացքում հրկիզել են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ Շահեն Պողոսյանի, Վարդան Հակոբյանի, Վարուժան Ավետիսյանի և Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենաները, ինչպես նաև փորձել են հրկիզել Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Կարո Եղնուկյանի ավտոմեքենան: Այս բոլոր ավտոմեքենաներին վերաբերող ընդհանուր հանգամանքն այն է, որ դրանք մասնակցել են «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթերին:
Նախախորհրդարան