Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարի մեծ մասը փոխանցվելու է խոցված ուղղաթիռի հրամանատարի ընտանիքին. «Հրապարակ» 

Նոյեմբեր 27,2014 11:02

Մի խումբ երիտասարդներ կազմակերպել են հանգանակություն խոցված ուղղաթիռի օդաչուների ընտանիքների համար։ Նախաձեռնության անդամները Ֆեյսբուքում բացել են «Հանգանակություն խոցված ուղղաթիռի օդաչուների ընտանիքների համար» էջը եւ իրենց տարածած հայտարարության մեջ նշել, որ յուրաքանչյուրիս պարտքն է սատար կանգնել մեր անվտանգությունն ապահովող զինվորներին եւ նրանց ընտանիքներին։

«Հեռու ենք այն մտքից, թե որեւէ բան կարող է ամոքել վերջիններիս վիշտը, բայցեւ վստահ ենք, որ ծանոթ ու անծանոթ մարդկանց, սրտացավ քաղաքացիների ուշադրությունը եւ հոգատարությունն օգնում են դիմակայել կորստյան անհուն ցավին։ Եվ, ինչու ոչ, վստահ ենք, որ բոլորն իրավունք ունեն մասնակիցը դառնալու այդ կարեւոր գործին»։

Նախաձեռնության անդամ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հաշվեհամարներին արդեն գումար փոխանցվել է։ Զոհված օդաչուների ընտանիքի անդամները հանգանակության մասին տեղյակ չեն, նախաձեռնության անդամն այն համոզման է, որ եթե տեղյակ էլ լինեին, անպայման բացասական պատասխան էին տալու։ «Նրանց պատասխանը պետք է լիներ, որ համաձայն չեն դրամական օգնություն ստանալուն, կամ էլ մենք պետք է նրանց հետ համաձայնության գայինք։ Չեմ կարծում, որ սա այն դեպքն է, որ պետք է պարտադիր նրանց կողմից համաձայնություն ստանալ, որ նման ակցիա սկսենք»։

Հանգանակությունը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 26-ը, որից հետո կորոշեն, թե ինչպես են գումարը տնօրինելու, բայց Արմենը համոզված է՝ մեծ մասը փոխանցվելու է խոցված ուղղաթիռի հրամանատար Սերգեյ Սահակյանի ընտանիքին:

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930