Նոյեմբերի 26-ին «Նարեկացի» արվեստի միությունում հավաքվել էին արվեստագետներ, կինոգետներ, մասնակցելու ՕՐԴֆիլմ ընկերության կողմից ներկայացվող «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմի դիտմանն ու քննարկմանը` նվիրված սիրված արվեստագետ, գիտնական ,երաժիշտ Էդուարդ Ղազարյանի հիշատակին: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը, օպերատորն ու սցենարիստը Հարություն Տոլանյանը: Թարգմանվել է 2 լեզուներով`անգլերեն ու ռուսերեն: Մասնակցել է երկու հեղինակավոր մրցանակաբաշխության`Տեֆի ու Քունակի`արժանանալով առաջին մրցանակների: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին
Լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ և անգերազանցելի ծաղրանկարիչ` Էդուարդ Տեր-Ղազարյանը զարմացրել է ամբողջ աշխարհին իր եզակի գործերով։ Վարպետի կյանքի յուրաքանչյուր հատված կարող է դառնալ նկարչի, երաժշտի, բժիշկ-ակնաբույժի, սրտաբանի կամ գիտնականի ինքնուրույն կենսագրություն։
Կարդացեք նաև
Անսովոր ձիրքի տեր արվեստագետը նաև սրամիտ ու կենսուրախ մարդ է եղել։ Արվեստագետի ընկերոջ` Արմեն Բուդաղյանի բնորոշմամբ՝ քանդակագործը «մեր ժողովրդի պարծանքն է, որը չունի մրցակից և թափանցում է անտեսանելի գաղտնիքներից այն կողմ»։
Նրա ցուցահանդեսները գրավել են նաև շատերի սրտերն աշխարհի տարբեր երկրներում` Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հարավսլավիայում, Ճապոնիայում, Իրանում, Եգիպտոսում, Ռուսաստանում և այլուր։
Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի և Անի Գրիգորյանի
Ֆիլմի ամբողջական վերնագիրն է “Էդուարդ Ղազարյան. հրաշագործը”, խնդրում ենք այս փոփոխությունը ևս ներառնել տեքստում: Կանխավ շնորհակալություն:
Շնորհակալ ենք դիտողության համար: Ուղղումներն արված են:
Շնորհակալություն:
Մենք էլ ենք շնորհակալ: