«Մեդիալաբի» զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
-Պարոն Եղիազարյան, օրերս խորհրդարանական լսումներ անցկացվեցին Հայաստանի` ԵՏՄ անդամակցության համաձայնագրի շուրջ, որոնք, պետք է ասել, այնքան էլ բուռն չէին քաղաքական ուժերի մասնակցության առումով: Իշխող կուսակցությունն այս ընտրությունը ներկայացրեց դրական զարգացումների հեռանկարով: Իսկապե՞ս մեր երկրի տնտեսությունը կշահի եվրասիականացումից:
-Գիտեք, իրականությունն այն է, որ տնտեսական հեռանկարի առումով Հայաստանը չի կարող ապագա ունենալ մի կառույցում, որն ինքը չունի այդպիսի զարգացման ներուժ: Այդ կառույցն ինքը չկայացած է, որպես ինտեգրացիոն միավորում` կեղծ է, որովհետեւ չունի ինտեգրման համապատասխան նախապայմաններն ու ներուժը: Մտնել նման միավորման մեջ եւ ստանձնել քաղաքական պարտավորություններ, մեկուսանալ համաշխարհային տնտեսական զարգացումներից, բնականաբար չի կարող երկրի համար որեւէ զարգացում ապահովել: Այդ կառույց մտնելով մենք զրկվում ենք այլընտրանքային որոշում կայացնելու հնարավորությունից, որն ամենակարեւորն է եւ անհրաժեշտ է տնտեսական զարգացում ապահովելու համար: Մենք մտնում ենք մի միավորում, որը գլոբալ իմաստով հակամարդկային է, որի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ, մի միավորում, որը լուրջ սպառնալիք է ինչպես միջազգային տնտեսական կարգին, այնպես էլ անվտանգությանը: Այս պայմաններում խոսել դրական ասպեկտների մասին, անհնար է: Ես կարծում եմ, որ շատերն արդեն հասկանում են դա, բայց չգիտես ինչու, ասում են` հնարավոր չի հրաժարվել այդ որոշումից:
– Դուք խոսեցիք տնտեսական պատժամիջոցներից, սրան գումարենք նաեւ ռուբլու արժեզրկումը, մեր երկրի վրա այս ամենն ի՞նչ ազդեցություն կունենա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսության վրա զգալի են ՌԴ-ից եկող տրանսֆերտները:
Կարդացեք նաև
-Գիտեք, խնդիրը միայն ռուբլու արժեզրկումը չէ: Դրա մասին շատ է խոսվել, այն բացասաբար է ազդում մեր տնտեսության, արտահանման վրա: Ռուբլու արժեզրկումն ընդամենը մի դրվագ է այն տնտեսական իրողությունների, որոնք այսօր առկա են Ռուսաստանում` որպես եվրասիական տարածքի դոմինանտ երկիր: Այսինքն, եթե նույնիսկ ինչ-որ մի պահ ռուբլին որոշակի կայունության դրսեւորումներ ունենա, Հայաստանի տնտեսությունը դրանից չի շահելու, քանի որ Ռուսաստանի տնտեսությունն իր մասշտաբներով փոքրանում է, որպես շուկա ավելի փոքր շուկա է լինելու, քան նախկինում է, իսկ եթե խոսում ենք Հայաստանի հնարավորությունների մասին, Հայաստանը փոքր հնարավորություններ ունի այդ շուկայում: Բացի այս, պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի վրա, չեն կարող չդրսեւորվել նաեւ Հայաստանի վրա, եւ ամենակարեւորը, Հայաստանի ձեռքերը պարզապես կապված են: Ստեղծված իրավիճակում որեւէ առաջարկությունը կամ խորհուրդ անիմաստ է դառնում, միակ խորհուրդը` հնարավորինս շուտ ԵՏՄ-ից հրաժարվելն է :
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում