Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղերք, դուք ո՞ւմ եք ծառայում, էսօր ռուսին, վաղը թուրքին, մյուս օրը՝ մյուսին, ով սապոգով տվեց գլխիդ». Էդուարդ Զորիկյան. «Մեդիալաբ»

Նոյեմբեր 27,2014 10:24

Ներկայացնում ենք երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանի հետ «Մեդիալաբի» հարցազրույցի երկրորդ մասը:  Առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

-Պարոն Զորիկյան, ինչպե՞ս եք վերաբերվում Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշմանը:

-Չկա նման միություն ու չի կարող լինել, որովհետև այսօր ստեղծված ցանկացած միություն իր բոլոր ռեսուրսներով Սովետական միության 10 տոկոսը չարժե: Եթե Սովետը փլվեց, դա էլ է փլվելու: Ինչքան ուզենան էդ մեռելին հետ բերեն, էնքան ավելի շուտ է հոգեվարքն ավարտվելու, ու վերջնական մահ է լինելու: Եթե դա կայուն համակարգ լիներ, կաշխատեր էլի, ինչքա՞ն պետք է փորձարկեն: Մենք մոռանում ենք, որ խոսում ենք այն համակարգի մասին, որը կիբերնետիկան հռչակել էր սուտ գիտություն, իսկ կիբերնետիկան դա թվային տեխնոլոգիաներն են: Իրենց ապուշ ուղեղով դա հռչակել էին սուտ գիտություն, արվեստի մեջ էլ արգելված էր ջազը, նկարչության մեջ՝ որոշակի ուղղություններ: Էս էր:

-Հայտարարվում է, որ հունվարի 1-ից Հայաստանն արդեն այդ միության անդամ է լինելու, դուք մեր երկրի ինքնիշխանության կորուստ տեսնո՞ւմ եք այստեղ:

-Մեր  երկրի վրա ճնշումը միշտ է եղել: Երբ տղերքը Ղարաբաղյան պատերազմի տարիներին առաջ էին գնում, այդ ժամանակ նույնիսկ ճնշում կար: Էդ բոլորը գիտեն, հո ես չպետք է ասեմ: Հարցրեք այսօր ազատամարտիկներին, կասեն, հետևից էլ են կրակել, հարյուր անգամ զանգել ասել են՝ ո՞ւր եք գնում, դրա դաբրոն չունենք: Միշտ էլ եղել է ճնշումը, իսկ ինքնիշխանություն երբեք չի էլ եղել: Էդ ե՞րբ է եղել: Երբ որ նման մի ձգտում եղել է, ռուսը միանգամից զենքը գործի է դրել: Այսօր Ուկրաինայում է, երեկ Վրաստանում, սա է ռուսի ձեռագիրը, բոլորս գիտենք: Իրենք է չեն թաքցնում: Պուտինն էնքան լկտի է, որ կենտրոնական հեռուստատեսությամբ բացահայտ ասում է՝ արջն իր տարածքը չի զիջելու: Ես շատ լավ հիշում եմ՝ երբ 88-ի ցույցերն էին, ռուսներ էին մոտենում մեզ ու ասում՝ Да вы что, армяне? Это же наша земля. Вы что, обалдели? Մենք դա հիշում ենք, չէ՞, հո չմոռացանք: Թե՞ մոռացանք, որ տանկերը բերեցին Օպերայում շարեցին: Երևի համընկան Ղարաբաղի հետ կապված մեր հաղթանակներն ու իրենց ցանկությունները: Բայց ռուսը մտածեց՝ А куда вы денетесь, товарищи армяшки? Куда? Եթե մենք ուզում էինք անկախանայինք, մենք պետք է ռուսին ասեինք՝ փասա-փուսեդ հավաքի, գնա էստեղից: Որտեղ զորքը կանգնած է, այդտեղով է կայսրության սահմանը գնում: Ում զորքը կանգնած է, հենց նրա սահմանն է: Իսկ մեր սահմանին ռուսն է կանգնած, իսկ ներքին սահմանում էական չէ, թե ով է կանգնած, ու ամենավատն այդ է:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930