Նորվեգացի Մագնուս Կարլսենն իր բլոգում շնորհակալություն է հայտնել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովին՝ աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդի հետ մրցամարտից առաջ եւ ընթացքում արժեքավոր խորհուրդներով օգնելու համար:
Համաշխարհային մամուլն ավելի վաղ տեղեկացրել էր, որ բացի պաշտոնապես հայտարարված մարզիչներ Նիլսենից ու Համմերից, Կարլսենին օգնում էին անգլիացի Մայքլ Ադամսը, ֆրանսիացի Լորան Ֆրեսինեն, ռուսաստանցիներ Յան Նեպքմնյաշչին եւ Վլադիմիր Պոտկինը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.11.2014