Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս աշխարհահռչակ բալետմեյստերը՝ Գյումրու «էսկադա» պարի թատրոնի 20-ամյակի պարերի բեմադրիչ. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 26,2014 23:50

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում «Էսկադա» պարի թատրոնի սաները Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի» պարային համույթի հետ համատեղ համերգ-ներկայացում ցուցադրեցին՝ նվիրված «էսկադայի» 20-ամյակին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նրանց ուսանելու նպատակով Գյումրի էր ժամանել  Մոսկվայի պետական «Ռուսկիե սեզոնի»  գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր Նիկոլայ Անդրոսովը: Համերգի ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ այսօրվա համերգային ծրագիրը կրում է «Խաղաղություն աշխարհ»-ին խորագիրը, և երաժշտական ձևավորումը, ինչպես նաև պարերը ընտրությունը պատկանում է Նիկոլյա Անդրոսովին:

PrevPhoto
NextPhoto

Նշենք, որ յուրաքանչյուր պար ուներ իր սյուժեն, և համերգ-ներկայացմանը հայերից բացի մասնակցում էին ռուսական զինվորականներն՝ իրենց ընտանիքներով: Շատերը նստելու տեղ անգամ չունեին, սակայն մինչև վերջ ոտքի վրա կանգնած դիտեցին: Համերգի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը նշեց, որ 1 տարի շարունակ պատրաստվել են այս համերգային ծրագրին, որպեսզի այն անցնի բարձր մակարդակով: Նիկոլայ Անդրոսովն էլ իր հերթին հայտնեց, որ «Էսկադայի» գեղարվեստական ղեկավար Դիանա Մացոյանից հրավեր ստանալուն պես մեծ սիրով համաձայնեց օգնելու «Էսկադային»: Նա անդրադարձավ նաև «Էսկադայի» սաների խղճուկ պայմանների, բետոնե հատակի վրա պարապմունքներ անցկացնելուն:

Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930