Լիմասոլում ընթացող ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայաստանցի Տաթեւիկ Հակոբյանը, հանդես գալով 20 տարեկանների 75 կգ քաշային կարգում, պոկում վարժությունում ցույց տվեց 93 կգ (չորրորդ արդյունք), հրումում՝ 108 կգ (հինգերորդ արդյունք) ու երկամարտի 201 կիլոգրամով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Վաղը պայքարի մեջ ներգրավվելու են 94 կգ քաշայիններ Կարուշ Ղուկասյանն ու Մկրտիչ Մկրտչյանը: Նրանք նույնպես հանդես են գալիս 20 տարեկանների խմբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ