«Վիկտորիա պատմաբանների ակումբի» նախագահ Լիլիթ Ասոյանի հրավերով այսօր Գյումրի էր ժամանել Իսրայելի Կնեսետի խոսնակի՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով խորհրդական, քաղաքագետ Իլյա Վասիլևը: Գյումրու ռուսական գրքերի տանը տեղի ունեցավ «Ալեքսանդր Պեչերսկի. Ճեղքում դեպի անմահություն» գրքի շնորհանդեսը: Իլյա Վասիլևը Պեչերսկուն նվիրված նախագծի պատասխանատուն է:
Գիրքը նվիրված է խորհրդային սպա Ալեքսանդր Պեչերսկու հիշատակին, որի շնորհիվ 200 հրեաներ Հոլոքոստի ժամանակ փրկվել են մահից Սոբիբոր ճամբարում կազմակերպված ապստամբության ժամանակ: Իսկ թե ինչո՞ւ որոշվեց գրքի շնորհանդեսը անցկացնել Հայաստանում ու հենց Գյումրիում, պատմաբանների «Վիկտորիա ակումբ » հ/կ նախագահ Լիլիթ Ասոյանը պարզաբանեց. «2015թ. Հայաստանում նշվելու է երկու նշանակալի իրադարձության տարելից՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակը և Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակը: Երկու իրադարձությունն էլ սերտորեն առնչվում են գրքում նկարագրված դեպքերի հետ: Երկրորդ աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հոլոքոստի ժամանակ, ինչպես և եղեռնի ընթացքում տեղի են ունեցել ապստամբություններ: Ինչպես հայերն են կազմակերպել ինքնապաշտպանություն Մուսա լեռան վրա, Վանում, Շապին Գարահիսարում, նույնպես Ալեքսանդր Պեչերսկին կարողացավ ապստամբություն կազմակերպել համակենտրոնացման ճամբարում և փրկել տասնյակ մարդկանց կյանքեր: Բացի այդ, հետերկրաշարժյան Գյումրին կարիք ունի հոգևոր վերածննդի և նման միջոցառումները նպաստում են գյումրեցիների հոգենորոգմանը»:
Հյուրը մանրամասնորեն ներկայացրեց խորհրդային սպա Ալեքսանդր Պեչերսկուն՝ մանրամասն նկարագրելով նրա կյանքի ու գործունեության բոլոր հերոսական դրվագները, որոնք առնչվում էին լեհական ու մյուս համակենտրոնացման ճամբարներին:
Իսրայելի Կնեսետի փոխխոսնակի խորհրդականը սկիզբիցևեթ հայտարարեց, որ ինքը զուգահեռներ չի տանելու Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև: Սակայն մասնակից արվեստագետներից մեկը՝ Արաքս Մարգարյանը, հետաքրքրվեց, թե ցավ ու տառապանք տեսած ժողովուրդը ինչպե՞ս չի կարող ընդունել ուրիշի ցավը, ինչո՞ւ չի ընդունում, որ Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել: Արաքս Մարգարյանը շեշտեց, որ հրեաների պարագայում գոնե գերմանացիները ընդունում են իրենց սխալը, փորձում են հատուցել, սակայն Թուրքիան չեն ընդունում: Իսրայելի Կնեսետի խոսնակի՝ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով խորհրդական Իլյա Վասիլևն ասաց, որ ինքը եկել է Գյումրի ոչ որպես պաշտոնյա, այլ որպես Ալեքսանդր Պեչերսկուն նվիրված ծրագիր պատասխանատու:
«Կնեսետի խոսնակը 3 տարի առաջ է եղել Հայաստանում, նրան այս հարցը ուղղվել է, նա պատասխանել է և դժվար թե ես կարողանամ որևէ բան ավելացնել նրա կողմից: Դուք ինձանից լավ գիտեք աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը Մերձավոր Արևելքում, և Ազգային ժողովի դիրքորոշման մասին դուք ինձանից լավ գիտեք: Դրա համար եկեք ես պատասխանեմ այն հարցերին, որից ես լավ եմ գլուխ եմ հանում և որի համար ես եկել եմ այստեղ»,- ասաց Իլյա Վասիլևը:
Մանրամասները տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ոչ թե արևի տակ իր տեղն ունենալու,պատվախնդիր ռազմավարության խնդիրն է հուզում ,այլ Իսրայելի կողմից ցեղասպանությունը չընդունելու հարցը, այո*:Նոր կրակ վառելու համար մի դար մոխրի տակի պեծերն իրար տալու և կրակ թեժացնելու պետք չէր լինի, եթե երկու մտքի պեծ ունենային:Չարժե անհանգստանալ կգա դեմ առ դեմ հարցուպատասխանի ժամանակ:Նազարները Ուստիանների և Ուստաների փեշերի տակից դուրս կգան, բայց Փոքր Մհերը, չգիտեմ:
Ցավն արժանապատվորեն հաղթահարելու համար ,,խառը,, ցավակցություններ ընդունելը չէ գերխնդիրը, այլ ԽՆԴԻՐԸ: