Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավական հիմքեր չկան». ՀՅԴ պատգամավոր

Նոյեմբեր 26,2014 22:08

«Ուղղակի հայտարարության անդրադառնալը ճիշտ չէ: Տվյալ դեպքում խոսքը գնում է իմպիչմենտի մասին: Իմպիչմենտի ընթացակարգը ենթադրում է որոշում,որտեղ պետք է շարադրված լինի քրեական այն հանցակազմը, որով մեղադրվում է երկրի գլուխը: Պատկերացնո՞ւմ եք առանց որեւէ նման տեքստի հայտարարությունների սկսենք պատասխանել: Կլինի փաստաթուղթ, կնայենք ու մեր տեսակետը կհայտնենք»,- Aravot.am-ին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է. «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագծի տեքստը գործնականում պատրաստ է: Սրբագրման եւ խմբագրման աշխատանքներից հետո՝ ուրբաթ օրը այն կներկայացնեմ հանրությանը»:
Արծվիկ Մինասյանի կարծիքով, այս պահին իմպիչմենտի իրավական հիմք չի տեսնում.«Իմպիչմենտը քաղաքական պատասխանատվությունից տարբերվում է նրանով, որ քաղաքական պատասխանատվության ժամանակ կարող ես որեւէ հիմնավորում չդնել, պարզապես քաղաքական իրավիճակից ելնելով պահանջես: Իմպիչմենտը այդպիսին չէ: Ի դեպ, դրա համար ենք ուզում նաեւ սահմանադրական փոփոխություն, որ երկրի գլուխը, կառավարությունը  քաղաքական պատասխանատվություն կրի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՅՀԴ = ՀՀԿ-ի կրտսեր եղբայրը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930