Արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, «Բանդայի գործով» որպես պարագլուխ մեղադրվող Արտուշ Հակոբյանը 31 ձեռագիր էջից բաղկացած նամակ է ուղարկել հանրապետության նախագահին:
Նամակում պատմվում է այս գործի «սցենարիստ», նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ նախաքննությունն իրականացրած մարմնի մասին:
«Եթե ոստիկանությանը հաջողվեր ինձանից կորզել իրենց պահանջած ցուցմունքերը, որից ես որեւէ գաղափար չունեի, ապա Արման Դալլաքային ոչ կբռնեին, ոչ գրպանը նարկոտիկ կգցեին, ոչ էլ բանդայի կազմում կներգրավեին:
Ոչ էլ ես եղբայր կկորցնեի, ոչ էլ երեք երեխա որբ կմնային»,-գրում է Ա.Հակոբյանը:
Կարդացեք նաև
Ըստ վերջինի.«Քրեական գործի նյութերից պարզ երեւում է, որ Արման Դալլաքյանին նարկոտիկի կասկածանքով բերման են ենթարկում, բայց չգիտես ինչու, դառնում է բանդայի անդամ: Ու սկսում է խոստովանական ցուցմունքներ տալ մի հանցագործության վերաբերյալ, որի մասին ընդհանրապես գաղափար եւ կապ չունի»:
Ինչ վերաբերում է նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին,իրենց «թշնամիաբարեկամական» հարաբերություններին, Ա.Հակոբյանը գրում է.«Ալիկ Սարգսյանը եւ իր ղեկավարած գերատեսչության խնդիրն էր բացահայտման ցուցանիշ ցույց տալ, այսպես կոչված բանդայի կատարած հանցագործություններով, որպեսզի խուսափեին նախագահի նախատինքներից ու պաշտոնանկումներից: Վերջիններս իրենց նպատակներին հասնելու համար, սկսում են գործել բերիական սկզբունքներով, մի տարբերությամբ, որ Բերիան ասում էր՝ «Կան մարդիկ, կճարվեն հոդվածներ», Ալիկ Սարգսյանն ասում էր. «Կան հոդվածներ, կճարվեն մարդիկ»:
Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ