Արդեն մեկ շաբաթից ավելի է ֆեյսբուքում և սոցիալական ցանցերում պտտվում է Արևմտյան Հայաստանի Հայ Հեղափոխական Դաշնակցության տարածած կոչը:
Այստեղ, մասնավորապես նշված է. «Մինչև երբ պիտի շարունակուին այս անարդարութիւնները մեր կուսակցութեան մեջ…կը բաւէ լուռ մնանք և կոյրօրէն հետւինք այս կառավարման ձևին, որ մեր կուսակցութիւնը կը տանի դէպի անկում»:
Aravot.am-ը Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է այս կոչից և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խնդիրները հարթելու համար: Նա, լուրջ չվերաբերվելով այս կոչին, արձագանքեց. «Թե քննարկման այս ձևը, այսինքն՝ ֆեյսբուքում, թե քննարկումը սկսողի անունը մի բան են ապացուցում, որ կոնկրետ մարդ այդ ամենում չկա, կամ կա, բայց ցանկանում են անունը թաքցնել: Հենց նաև այն անվանումը, որ ընտրվել է, Դաշնակցության առօրյա բառապաշարում բացակայում է: Արևմտյան Հայաստանի Հայ Հեղափոխական Դաշնակցություն հասկացություն չկա մեր բառապաշարում: Դաշնակցությունը մեկ միասնական կուսակցություն է, որը տարբերություն չի դնում արևմտահայի, արևելահայի, կամ արևելահայերի միջև՝ պարսկահայի, հայաստանցու, արցախցու, կամ ջավախքցու միջև: Ի սկբանե այն ձևը, անունը, որ ընտրել են, ապացույց են այն բանի, որ սա կամ դաշտից դուրս, կամ ինչ-որ մարդու մտածած հակադաշնակցական վարքագիծ է, կամ էլ ՀՅԴ հայաստանյան գործունեության դեմ ուղղված ինչ-որ բան»:
Բագրատ Եսայանը հիշեցրեց, որ նման միջադեպեր կուսակցության 124 տարիների գործունեության ընթացքում հազվադեպ չեն եղել՝ թե դրսից հատուկ ծառայությունների, թե ներսում հակականոնադրային եղանակով հարցերը քննարկելու փորձերի միջոցով:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ այս նախաձեռնությունը ո՞ր կողմից կարող էր ուղղորդվել, պարոն Եսայանը պատասխանեց. «Բացարձակ որէև լուրջ ենթադրություններ չեմ ուզում կառուցել, քանի որ այնքան անլուրջ է և այն ֆեյսբուքում քննարկողների թիվն էլ՝ 3000, եթե կեղծիք չէ, ուղղակի ցույց է տալիս, որ մարդիկ կարդում են Դաշնակցություն և այդ անվան շուրջ են փորձում հավաքվել ու քննարկում ծավալել՝ իրենց մտահոգությունները հայտնելով:
Մեր հարցին՝ այնուամենայնիվ կուսակցության ներսում տարաձայնություններ կա՞ն, պարոն Եսայանը պատասխանեց. «Կուսակցության ներսում գոյություն ունեցող խնդիրները, մոտեցումները, տարբեր կարծիքները ներկուսակցական տարբեր ժողովների ընթացքում քննարկվում են կանոնադրային, իրենց համապատասխան ձևով: Բոլոր դաշնակցականներն իրենց կարծիքը հայտնելու հարցում ազատ են և որևէ կապանքների կամ կտտանքների այդ կարծիքների համար չեն ենթարկվում»:
Մեր դիտարկմանը՝ փաստորեն Դաշնակցությանը փորձում են պառակտե՞լ, պարոն Եսայանն արձագանքեց. «Իհարկե, այո, քանի որ որևէ մտահոգություն, եթե կա էլ Դաշնակցության ներսում, ապա Դաշնակցության մտահոգությունն ըստ ծննդյան ծագումնաբանության չի բաժանվում չի կարող լինել արևմտահայ դաշնակցականի մտահոգություն, որը չի մտահոգում արևելահային, կամ հայաստանցուն, նման բան գոյություն չունի: Այս սահմանազատումն այն աստիճան կեղծ է, որ ուղղակի ծիծաղելի է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ
Դաշնակցությունը (հատկապես Հայաստանում) փոքր ու փոքրացող կուսակցություն է. փառք աստծո: Իսկ Սփյուռքում այն բիզնես է՝ «Եղեռնի ճանաչում» ՍՊԸ և «Մեր հողերի վերադարձը» ՍՊԸ:
Հույս դնել դաշնակցության վրա նման է երազխափ լինելուց տղա երեխա ունենալ