Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտապանին պատասխանելու համար Ռուբեն Բալոյանը մեկ շաբաթ ժամանակ է խնդրում

Նոյեմբեր 26,2014 20:19

«Հարգելի դատարան, Դուք կարող եք մերժել սույն միջնորդությունը, որպեսզի չբացահայտվի ճշմարտությունը:Սակայն շատ մոտ ապագայում նշված ծրագրով աշխատելու են բոլոր փորձագետները:

Շատ մոտ ապագայում յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու դիմելու պետական փորձագիտական կենտրոններին փորձաքննություններ պատվիրելու համար: Հետեւաբար, ինչպես այս գործով, այնպես էլ այլ գործերով, երբ անօրինական դատապարտվել են վարորդները, կամ ուղեւորները, որպես վարորդ, վերոնշված ծրագրով հնարավոր է»,-դատարանին դիմելով իր միջնորդությունը ներկայացրեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը այսօր Կոտայքի մարզի դատարանին միջնորդեց, որպեսզի անցկացվի կրկնակի հանձնաժողովային եւ համալիր ավտոտեխնիկական,  դատահետքաբանական եւ դատաբժշկական փորձաքննություն:

IMG_1745

Միջնորդությունից հետո տուժող, «Նիվա» ավտոմեքենայի վարորդը՝ Արթուր Հակոբյանը հարցրեց դատարանին , թե կարո՞ղ է պատասխանով հանդես գալ, ապա նրա ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը դատարանից խնդրեց տրամադրել մեկ շաբաթ, որպեսզի գրավոր պատասխանի:Մեղադրող Արթուր Սարգսյանն իր դիրքորոշումը կհայտնի նույնպես գալիք դատական նիստին:

Նախնական պայմանավորվածության համաձայն հաջորդ դատական նիստը նշանակվել էր դեկտեմբերի 2-ին:

IMG_1746

Նիկոլայ Բաղդասարյանն անդրադարձավ դեպքի վայրի զննության արձանագրությանը կից սխեմային, դրանում առկա տվյալներին, ելակետային տվյալներին:

Մեկ անգամ եւս նշվեց, որ ըստ «Աքիլլես» հասարակական կազմակերպության կողմից տրված մասնագիտական կարծիքի, «սխեմայում արտացոլված որոշ չափսեր չեն համապատասխանում «Գոլդն Լեքս» ՍՊ ընկերության  կողմից  նույն տեղանքը էլեկտրոնային տախտոմետրով չափագրման արդյունքում ստացած գծագրին»: Բացի այդ, ըստ Ն.Բաղդասարյանի, քննիչի կողմից կազմված երկու գծագրերում բացակայում են հետքերը՝  երկու մեքենաների անիվների եւ այլ դետալների կողմից թողնված հետքերը, որոնք առկա են լուսանկարներում:

«Հակառակ նշվածի, քննիչի կողմից գծագրվել են հետքեր, որոնք բացակայում են լուսանկարներում:Նշված փաստը ակնհայտ է դառնում քրեական գործին կցված լուսանկարները  ուղղակի դիտարկելու միջոցով»,-ասաց պաշտպանը:

Անդրադառնալով 07.11.2013թ.դատատեխնիկական եզրակացության «Հետեւություն» բաժնի 6-րդ կետին, համաձայն որի փորձագիտական եղանակով, տեխնիկական տեսակետից պարզել ավտոմեքենաների թափքի էլեմենտների մնացորդային դեֆորմացիաների վրա մարված կինետիկ էներգիան ՝ վնասվածքների վրա մարված արագության արժեքը,  հնարավոր չէ, դատական ավտոտեխնիկական համապատասխան երաշխավորված մեթոդիկա գոյություն չունենալու պատճառով, Ն.Բաղդասարյանն ասաց, որ շուրջ երկու տասնամյակ առաջ «PC-crash» համակարգչային ծրագրի միջոցով հնարավոր է եղել մոդելավորել վթարի մեխանիզմը, ըստ այդմ որոշել ավտոմեքենաների արագությունը, ստույգ վթարի տեղը:

Հետեւաբար, վերը նշված ծրագրով հնարավոր է, ասաց պաշտպանը:

Պաշտպանական կողմն անդրադարձավ «Նիվայում» տեղադրված գազի բալոնին նույնպես:Ավտոմեքենայի զննության ժամանակ պարզվել էր, որ բեռնախցիկում տեղադրված գազի բալոնը ամբողջությամբ տեղափոխվել է սրահ;«Եթե գազի բալոնի համապատասխաներ միջազգային կանոններին, ապա այն չէր տեղաշարժվի, հակառակը, կհանդիսանար լուրջ պատնեշ, որպեսզի ետնամասում նստած ուղեւորներին որեւէ վնաս չպատճառվի»: Դատարանին եւ կողմերին, ներկայացվեցին գազի բալոնի տեղադրման թույլատրելի ձեւերը լուսանկարներով, ինչպես նաեւ ռուսալեզու փաստաթույթ՝միջազգային կանոններից, թե ինչ տեխնիկական պահանջներ են պետք գազի բալոնի տեղադրման համար:«Այդ փաստաթղթերին Հայաստանի հանրապետությունը չի միացել, սակայն մանրամասն ներկայացված են այն պահանջները, որոնց պահպանման դեպքում մենք չէինք ունենա դժբախտ պատահարը»,-ասաց Ն.Բաղդասարյանը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930