«Nonesuch» ընկերությունը 2015թ. հունվարի 27-ին կթողարկի դաշնակահար Տիգրան Համասյանի ալբոմը, այդ մասին ասված է ընկերության կայքում:
«Mockroot» (Մոք ռութ՝ կեղծ արմատ) կոչվող ալբոմի մեջ տեղ են գտել Համասյանի գրած նոր ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ավանդական երաժշտությունների վրա կատարած նրա ձևափոխումները, այդ թվում՝ «Կարս 1» և «Կարս 2 (դարերի վերքերը)» գործերը:
Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են բասիստ Սեմ Մինեյը և հարվածային Արթուր Հնաթեքը:
«Nonesuch»-ը նաև հրապարակել է ալբոմի կարճ հոլովակը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ