Նոյեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին` պաշտոնավարման ավարտի կապակցությամբ և սահմանապահ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովին:
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալական խոսքեր է ուղղել գեներալ-լեյտենանտ Վ.Վլասովին և հաջողություններ մաղթել սահմանապահ վարչության պետի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Վ.Բիրյուկովին:
ՀՀ պաշտպանության նախարարություն