Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ի մերժումն «Ա1+»-ին կտանի Եվրոպական դատարան

Նոյեմբեր 26,2014 18:01

Չնայած այն հանգամանքին, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշել է «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի` մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը մերժել, լրատվամիջոցի ղեկավարը գնալու է մինչեւ վերջ: Aravot.am-ի հետ զրույցում «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանն ասաց. «Միանշանակ է, որ շարունակելու ենք պայքարը, մինչեւ Եվրադատարան: Ես համարում եմ սա սկիզբն է պայքարի»:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի դարպասների մոտ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ, պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը հարվածել էր լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ Ipad-ը:

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մասին տեսանյութ էլ կա, սակայն ՀՔԾ-ն որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը մերժվել է Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Մեսրոպ Մովսեսյանը գործի քննության ընթացքում մշտապես կասկածներ էր հայտնում, որ իրավապահ մարմինները փորձ են անում գործը կոծկել: Մեր այս հիշեցմանն ի պատասխան, պարոն Մովսեսյանն ասաց. «Այո, կարմիր կովն իր կաշին չի փոխի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930