Սոչիում անցկացված շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի ավարտից հետո, որում Մագնուս Կարլսենը պահպանեց չեմպիոնի տիտղոսը, կայացած մեծարման հանդիսավոր արարողության ժամանակ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հաղթողի դափնեպսակը նորվեգացու ուսերին դնելով հայտարարեց, որ հաջորդ մրցամարտը կայանալու է 2016 թվականին` ԱՄՆ-ում:
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտերն անցկացվում են 1886 թվականից, սակայն այս մեկը պատմության մեջ առաջինն էր, որտեղ չեմպիոնին անձամբ շնորհավորեց երկրի ղեկավարը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մագնուս Կարլսեն-Վիշվանաթան Անանդ մրցամարտին ամեն օր հետեւել է աշխարհի ավելի քան 100 երկրի 2 միլիոնից ավելի շախմատասեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` ruschess.ru-ի