«Բուհն իր ճանապարհով պիտի գնա, նման դեպքերն էլ ուղղակի կվերանան, քանի որ իրենց արդյունքին չեն հասնի»,-Aravot.am-ի հարցին` մտահոգություն չունե՞ն, որ բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի անձի շուրջ ծավալված վիրտուալ սկանդալը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) վարկանիշի, դիմորդների թվի վրա, այսպես պատասխանեց ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի դեկան Գագիկ Մուսայելյանը:
Պարոն Մուսայելյանը վստահեցրեց, թե «բուհի ավանդույթները շարունակվում են»: Հետո էլ շեշտեց. «Նման բաները կարող են լինել և եղել են, բայց դրանք կարճ ժամանակ են տևում և էական հետևանքներ չեն ունենալու: Բուհի գործող ռեկտորը, աշխատակազմը ապացուցում են, որ լավ են աշխատում, ունենք արդյունքներ, համերաշխ ենք, մեծ միջոցառումներ ենք կազմակերպում. իսկ դա նշանակում է, որ բուհն իր ճանապարհով պիտի գնա, որևէ խնդիր չեմ տեսնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նկարում Գագիկ Մուսայելյանը` ձախից առաջինը: