Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությանը «1+1» հեռուստաալիքով ցուցադրված հաղորդման պատճառով, որը Բաքվում հակաադրբեջանական են համարել, այդ մասին դեսպանատնից հայտնել են «Թրենդ»-ին:
Բաքվին դուր չի եկել, որ «15 հանրապետություններ» հաղորդման մեջ Հայաստանն ու Ղարաբաղը ներկայացված են դրական լույսի ներքո:
Ադրբեջանցիները նաև նեղսրտել են, որ Ուկրաինայում Ղարաբաղի մասին հաղորդում է պատրաստվել այն դեպքում, երբ իրենք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում դեմ են քվեարկել Ռուսաստանին Ղրիմի միակցմանը:
Դեսպանատնից նաև հայտնել են, որ լրագրողներ Կոնստանտին Անդրիյուկը և Դմիտրի Վոլկովը Ադրբեջանում անցանկալի անձ են հայտարարված, քանի որ հաղորդման պատրաստման համար այցելել են Ղարաբաղ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ