Դպրոցում աշակերտների վեճն ավարտվել է դանակահարությամբ:
Դասընկերոջ անունը ծաղրի ենթարկելու փորձի մասին իմացան ոչ միայն դասընկերները: Դանակի վերածված կատակի մանրամասների քննությամբ հիմա ոստիկանությունն է զբաղվում: Վեճը ծագել է Գառնիկ Հարությունյանի և Յուրա Համբարյանի միջև: Յուրան դասընկերոջը անվան պատճառով կենդանու հետ է համեմատել, Գառնիկին դուր չի եկել ընկերոջ կատակը: 11-րդ դասարանցիների խոսակցությունը շարունակվել է դպրոցի մարզադահլիճում: Վեճը վերածվել է կռվի, միջամտել են երկու դասընկերները: Երեքը` մեկի դեմ: Գառնիկը փորձել է պաշտպանվել` գրպանից ընկած դանակով վնասելով վիճաբանողներին բաժանել փորձող Էդմոն Պողոսյանին: Միջադեպի մասին այսպես է պատմում Վանաձորի 5-ոդ դպրոցի տնօրենը:
Նյութի մանրամասները կարդացեք armnewstv.am-ի կայքում