Այսօր Երեւանի ավագանու որոշմամբ՝ Երեւանը մի քույր էլ ունեցավ: Մեր մայրաքաղաքն իր նոր քրոջը ձեռք է բերել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հորդանան կատարած այցի շրջանակներում: Երեւանի եւ Հորդանանի Հաշիմյան թագավորության Ամման քաղաքի միջեւ համաձայնագիր է կնքվել, որի հաստատման լիազորությունը վերապահված էր Երեւանի ավագանուն: Այսօր ավագանին միաձայն հաստատեց Երեւանի եւ Ամմանի քույրանալու որոշումը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ