Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Երեւանի ավագանու նիստի ավարտին հայտնեց, որ խմբակցությունները դիմել են` ավագանու նիստերը առցանց հեռարձակելու առաջարկով:
Պարոն Մարգարյանը խմբակցություններին խորհուրդ տվեց մեկ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի աշխատակազմի հետ քննարկումներ ունենալ եւ մեկ նախագծով հանդես գալ եւ եթե ավագանու անդամները համաձայն լինեն` ավագանու նիստերի հաջորդ շրջանից սկսած՝ ուղիղ հեռարձակում լինի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ