Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի գործով դատավորին ինքնաբացարկ են հայտնել

Նոյեմբեր 26,2014 16:15

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով այսօր դատարան էին ներկայացել տուժողներ Արթուր Հակոբյանը, Նաիրա Հայրապետյանը:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը խորհրդակցական սենյակ է մտել այն բանից հետո, երբ տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ ինքնաբացարկի միջնորդությամբ:

Ռ.Բալոյանը տարակուսանք հայտնեց մեղադրող Արթուր Սարգսյանի գործողությունների դեմ, նշելով, թե այդ ամենն արվում է դատավորի լուռ համաձայնությամբ:

IMG_1741 IMG_1740

IMG_1739 IMG_1742

Խոսքը մեղադրողի այն արտահայտությանն էր վերաբերում, որն արվել էր նախորդ միջնորդության քննության ժամանակ: Ռ.Բալոյանը հիշեցրեց, որ երբ ինքը միջնորդություն էր արել Վ.Պետրոսյանի խմածության վերաբերյալ փաստաթղթերի դատաձեռագրաբանական եւ ձեռագրաբանական փորձաքննություն անցկացնելու մասին, մեղադրողն ասել է, թե որեւէ բան չի տա, եթե պարզվի, որ ձեռագրում տեղի են ունեցել փոփոխություններ:

Իր միջնորդության մեջ Ռ. Բալոյանը դիմելով դատավորին ասաց. «Դուք Ձեր վարքագծով միանում եք ամբաստանյալին, միանալով նրանց պաշտպաններին»:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ դատավորը խախտել է նյութական եւ դատավարական մի շարք նորմեր:

Ըստ նրա, Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելը, արդեն իսկ ինքնաբացարկ հայտնելու հիմք էր: Ինչ վերաբերում է ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելուն, ըստ նրա, դատավորն իրավունք չունի, իրավասու չէ գնալ, իր դեմ արված միջնորդության քննարկումը ձեւական է:

Վարդան Պետրոսյանը ինքնաբացարկի հարցը թողեց դատարանի հայեցողությանը եւ ասաց ռուսերենով հետեւյալը. «Քաղաքացի Բալոյանը ռուսական առած նշեց՝ «կաժդի դումայետ»… եւ կիսատ թողեց: Ես ուզում եմ վերջացնեմ. «կաժդի դումայետ պո մերի սվոյեյ իսպոռչնոստի»: Համաձայն եմ, դրա հետ, եթե դա էր ուզում ասել:Միանգամայն համաձայն եմ, ավելացնեմ.ո վ ինչ ասում է, իրեն է ասում, հատկապես եթե խոսում է ուրիշի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930