Լրահոս
Օրվա լրահոսը

Թամար Պողոսյան. «Ի՞նչ է, որ աշխատավարձերը բարձրացված չէին քաղաքապետարանը լա՞վ չի աշխատել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 26,2014 16:07

«Բարեւ Երեւան» խմբակցության ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանի համոզմամբ, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը սոցիալական բեւեռացում է առաջացնելու մեր հասարակությունում: Նրա խոսքերով, այդ նույն կառավարությունը նույն ջանասիրությամբ չի մտածում թոշակառուների թոշակները բարձրացնելու մասին. «Ես չեմ ուզում այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ես դեմ եմ, որ պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ: Ես չեմ կարծում, որ Հայաստանում այսօր պաշտոնյաների աշխատավարձերը բարձր են եւ արժանի են այն աշխատանքի ծավալին, որը նրանք կատարում են եւ պիտի կատարեն իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակներում: Բայց նաեւ պիտի հասկանանք, որ այս իրավիճակում նման քայլի գնալն, ուղղակի, վտանգավոր է»:

Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի այն պատճառաբանությանը, թե աշխատավարձերը բարձրացնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Թամար Պողոսյանը հարց է ուղղում` իսկ ինչ է մինչ այդ քաղաքապետարանը լավ չէր աշխատո՞ւմ:

Տիկին Պողոսյանի խոսքերով, եկող տարվա բյուջեում եկամուտների էական ավելացում չի լինելու, մինչդեռ Թամար Պողոսյանը հաշվարկել է եւ պարզել, որ 7 հազար աշխատակցի աշխատավարձի բարձրացումը բյուջեի վրա նստելու է 5 միլիարդից ավելի գումար:

Տիկին Պողոսյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում

 

Վահե Նիկոյանի խոսքերով, աշխատավարձերի բարձրացումն ինքնին սոցիալական ծրագիր է եւ այն քայլ չէ աշխատավարձի էական բարձրացման. «3-4 տարի է աշխատավարձի բարձրացում չի եղել, աշխատավարձերի դրույքաչափերը ներկայացված է ձեզ եւ կարող եք համեմատել վիճակագրական ցանկացած ցուցանիշի հետ եւ եթե կտեսնեք, որ վիճակագրական որեւէ ցուցանիշում դա էական որեւէ բարձրացում է, որ կարող է առաջացնել լարվածություն….ես ինքս այդպիսի համեմատություններ արել եմ եւ դա այդպես չէ»:

Վահե Նիկոյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Նշենք, որ ՏԻՄ ոլորտում, ասենք` բաժնի պետի «կեղտոտ» աշխատավարձը 253 հազար դրամից դառնալու է 291 հազար դրամ: Ըստ փոխքաղաքապետի, այս գումարից մոտ 20-26 հազար դրամ հարկային պահումներ են լինելու:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930