Ամերիկահայ Ջեք Հաջինյանը նոյեմբերի 25-ին ընտրվել է Կալիֆոռնիա նահանգում գտնվող Մոնտեբելոյի քաղաքապետ: Նա առաջին հայն է, որը կզբաղեցնի այդ պաշտոնը, հայտնում է «Ուիթիեր Դեյլի Նյուզ» պարբերականը:
Մինչ քաղաքապետ ընտրվելը Հաջինյանը 2011թ.-ից Մոնտեբելոյի քաղխորհրդի անդամ էր:
«Շատ զգացված եմ ու շնորհակալ, որ Մոնտեբոլոյին պիտի ծառայեմ որպես քաղաքապետ, – ասել է Հաջինյանը, – որպես քաղաքի երրորդ սերնդի բնակիչ՝ իմ սերն ու նվիրվածությունը Մոնտեբելոյի նկատմամբ ավելի կխորանա»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև