Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր ձայների 5 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ դրական եզրակացություն տվեց Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրին, որը կմտնի ԱԺ՝ հաջորդ քառօրյային:
Կողմ քվեարկեցին հանձնաժողովի ինչպես ՀՀԿ-ական, այնպես էլ ԲՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները: Իսկ դեմ քվեարկողներն էին ԱԺ Ժառանգություն խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը եւ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Հանձնաժողովը նախագահող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ Հայաստանն այլընտրանք չունի և պետք է անդամակցի ԵՏՄ-ին, և ինքը կողմ է քվեարկելու անդամակցության նախագծին:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք galatv.am-ի կայքում