Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում արձանագրվում են «Երևան» ձուլվածքով նոր նստարաններն ու աղբամանները կոտրելու, ինչպես նաև գողության դեպքեր

Նոյեմբեր 26,2014 13:24

2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում «Երևան» ձուլվածքով  նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները: Մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 1800 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, և այս պարագան հաճախ են նշում նաև երևանցիները: Միայն այս տարի «Երևան» ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 530-ով: Սակայն ոլորտի պատասխանատուները պարբերաբար արձանագրում են համայնքապատկան գույքի նկատմամբ, առնվազն, տարօրինակ վարքագիծ և, մեղմ ասած, անփույթ վերաբերմունք և որ ավելի ցավալի է, դրանք պարբերաբար կոտրում են: Առկա են նաև նոր աղբամանները գողանալու դեպքեր: Այդ մասին տեղեկացված են նաև իրավապահ մարմինները և այդ ուղղությամբ արդեն տարվում է համապատասխան աշխատանք:

Նստարանների ու աղբամանների նկատմամբ արատավոր  ցանկացած երևույթ նկատելու դեպքում երևանցիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարով կամ աշխատանքային ժամերին գործող  010- 51-41-52 թեժ գծի հեռախոսահամարով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930