Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանին պատասխանը պետք է լինի հավասարակշռված եւ արժանապատիվ»

Նոյեմբեր 26,2014 13:13

«Սա ադրբեջանական կողմին պատասխան չէր, սա պետության պարտականությունն էր»,- այսօր` նոյեմբերի 26-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով խոցված ուղղաթիռի օդաչուների մարմինների տարհանմանը, հայտարարեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ ճիշտ է համարում, որ հենց Արցախն է իրականացրել այդ հատուկ գործողությունը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը անթաքույց համագործակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, մասնավորապես` բանակի:

Տիկին Ալավերդյանը հավելեց, որ Ադրբեջանին պատասխան տալու հարցում չպետք է շտապել. «Պատասխանը պետք է լինի համարժեք, անգամ, եթե անհամաչափ է, եւ չպետք է նյարդային շարժումների նման լինի: Այն պետք է լինի հավասարակշռված եւ արժանապատիվ, այսինքն` չնսեմացնի հայկական կողմերը»:

Լարիսա Ալավերդյանը ողջունեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանի քայլը:

Հիշեցնենք Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ հացադուլ էր հայտարարել` պահանջելով պարզել օդաչուների ճակատագիրը եւ վերադարձնել նրանց հայկական կողմին:

«Հենց այդ քայլը ցույց տվեց, որ մեր պաշտպանը մենք ենք, եւ ոչ միայն բանակը, այլեւ հասարակությունը եւս: Մեր իշխանությունները պարտավոր են նույնչափ արդարություն իրականացնեն երկրի ներսում, ինչքան մենք պահանջում ենք դրսից: Այդ ժամանակ մենք հստակ կասենք` իրապես պաշտպանված ենք, որովհետեւ պաշտպանվածությունը ժողովրդի վստահությունն է իշխանությանը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930