Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Մենք պետք է ավելի հաճախ դիմենք միջազգային կազմակերպություններին»

Նոյեմբեր 26,2014 13:06

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը այսօր` նոյեմբերի 26-ին, «Ֆորում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ դիմել է մի շարք միջազգային կազմակերպություններին, որպեսզի նրանք հետեւեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացող ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը. «Ես համարում եմ` եթե մարդ այլ երկրում անազատության մեջ է գտնվում, անպայման իրեն պետք է այցելեն հասարակական կազմակերպությունները: Ես զարմացած եմ, որ միջազգային հասարակական կազմակերպությունները բացարձակապես չեն հետաքրքրվում այդ գործընթացով, վերջապես ոչ մեկը չի ասել, որ անպայման իրենց պետք է այնտեղ լավ վերաբերվեն, ճիշտը նա է, որ գնան եւ համոզվեն: Ես անձամբ այցելել եմ իրենց, եւ տեսել եմ, որ իրոք ամեն ինչ նորմալ է, բայց շատ կարեւոր է, որ նորմալ խոսքը արտահայտեն միջազգային կազմակերպությունները, որ իրենց ազգակիցները լինեն հանգիստ, եւ Ադրբեջանի այդ սանձարձակ ապատեղեկատվությունը ինչ որ ձեւով սանձեն: Այն ամենը, ինչ արվում է Արցախում, արվում է նրա համար, որ մարդասիրական իրավունքի նորմերը մեր տարածաշրջանում դառնան մեր նորմերը»:

Տիկին Ալավերդյանը առայժմ ստացել է երկու բացասական պատասխան, միջազգային կազմակերպությունները իրենց պատասխանը պատճառաբանել են նրանով, որ գործընթացին հետեւելու հնարավորություն չունեն:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ երբ որ պետք է իրոք միջամտել, միջազգային կազմակերպությունները պասիվ են. «Մենք պետք է ավելի հաճախ դիմենք միջազգային կազմակերպություններին, հստակեցնենք, որ մենք մեզ միջազգային հանրության անքակտելի ենք մաս զգում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930