Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-ի անհեռատես զանգվածի ու կործանված հայկական ուղղաթիռի տեսանյութի մասին

Նոյեմբեր 26,2014 11:57

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը վերջին տարիներին տեղեկատվության անվտանգության ոլորտում առաջընթաց է նկատել:

«Օգոստոսյան դեպքերն ու հայկական ուղղաթիռի կործանման դեպքը ցույց տվեցին, որ հայկական լուրջ լրատվամիջոցները բավականին հմտացել են տեղեկատվական պայքարի մեջ, գիտեն՝ ինչպես աշխատել թշնամու հետ, ներքին լսարանի հետ, միջազգային հանրության հետ: Նույնը չեմ կարող ասել սոցիալական ցանցերի մասին: Սոցիալական ցանցերի հիմնական զանգվածը տարրական բաներ չի հասկանում է եւ facebook-ն ու youtube-ը նրանց համար դարձել են կինո: Ուղղաթիռի կործանման տեսանյութը բավականին վտանգավոր տեսանյութ էր, եւ տեղեկատվական պատերազմի դեպքում հուսալքություն ու խուճապ առաջացնելու նպատակ ուներ: Իսկ սոցիալական ցանցերի շատ հայ օգտատերեր այդ տեսանյութը բերեցին մեր դաշտ»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց Տիգրան Քոչարյանը:

Ըստ նրա, սոցիալական կայքերում անհեռատես օգտատերերն այնքան շատ են ու անվերահսկելի, որ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի վերսկսման դեպքում, սոցիալական կայքերը ժամանակավորապես փակելը անհրաժեշտություն կդառնա.

«Facebook-ում այնքան շատ էին ադրբեջանական ռեսուրսների հղումները տալիս, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե սուտ է, հայ օդաչուների մարմինները դուրս չեն բերվել: Լավ է՝ առաջատար լրատվամիջոցները հասկացան, որ սրացման ժամանակ չպետք է օպերատիվության հետեւից ընկնել, այլ պետք է դնել ճշտված տեղեկատվություն: Ու ադրբեջանական տեղեկատվությունն էլ տարածելուց առաջ տարածել առնվազն հայկական կողմի մեկնաբանությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930