Պարզվում է՝ «Ժառանգություն» խմբակցությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել 2015 թվականի բյուջեի վերաբերյալ առաջարկություններ։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը;
Հիշեցնենք, որ երբ Ազգային ժողովում քննարկվում էր 2015 թվականի բյուջեն, «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ բյուջեն արհեստական է։ Ըստ նրա՝ պետությունը շատ հիվանդ վիճակում է գտնվում, իսկ իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում իրավիճակը փոխելու համար։ Ռուբեն Հակոբյանը նաեւ հայտարարել էր, որ չնայած խմբակցությունն ունի շատ առաջարկներ, սակայն չի ներկայացնի կառավարությանը՝ բոյկոտելով բյուջեն, ապա վստահեցրել էր, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին։
Այժմ էլ պարզ է դարձել, որ «Ժառանգության» պատգամավորներից մեկն, այնուամենայնիվ ներկայացրել է առաջարկություններ։ «ՉԻ»-ին հայտնի է դարձել, որ առաջարկություններ ներկայացնողը պատգամավոր Թեւան Պողոսյանն է։
Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում