Եռակողմ համագործակցության շուրջ ստեղծված «դրամատիկ» իրավիճակի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացնում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
– Դեկտեմբերի 5-ին, 6-ին Երեւանում եւ մարզերում հանրահավաքներ հրավիրելու ձեր հանձնառությունը մնո՞ւմ է ուժի մեջ։
– Այս պահին՝ այո, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։
– Կարծում եք՝ «Ժառանգությանը» կհաջողվի՞ առանց եռյակի մյուս ուժերի աջակցության բազմամարդ միջոցառումներ անցկացնել։
– Չեմ կարող ասել, բայց մի բան պարզ է՝ «Ժառանգության» հավաքները երբեւիցե հայտնի չեն եղել իրենց մարդաշատությամբ, բացառությամբ 2013թ. հետընտրական հավաքների։ Սակայն դա բացարձակապես չի խանգարել, որ կուսակցությունն ընտրությունների ժամանակ մեծ թվով ձայներ ստանա։
Մենք ունենք համակիրների կայուն զանգված, որը միշտ քվեարկում է մեր օգտին։ Չմոռանանք, որ նույն Երեւան քաղաքի ավագանիում ընդամենը 3 խմբակցություն կա, որից մեկը, ըստ էության, «Ժառանգությունն» է՝ ի դեմս «Բարեւ, Երեւան» դաշինքի։
– Նոյեմբերին գոնե մեկ հանրահավաք անցկացնելու հարցը մնում է օդում կախվա՞ծ։
– Ես նման գնահատական չէի տա, որովհետեւ քաղաքական գործընթացն է թելադրում՝ ինչ գործողություններ իրականացնել տվյալ ժամանակահատվածում։
Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում