Երեկ Twitter-կոնֆերանսում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչր՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պետք է նոր զարգացումների սպասել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ամբողջ տարածաշրջանի համար։
«ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, թե ԱՄՆ-ը բոլոր մակարդակներում առաջ է տանում հաշտեցումը, ինչպես նաեւ կառավարությունների, հասարակ մարդկանց եւ գործարարների հետ կապեր է պաշտպանում։ ԱՄՆ-ը նաեւ կոչ է անում վավերացնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունները։
Դեսպանների այդ հայտարարություններից հետո անմիջապես հարց է առաջանում. ինչո՞ւ է հայ-թուրքական սահմանը փակ, եթե Արեւմուտքը այդքան շահագրգռված է, որ սահմանները բացվեն։ Որտե՞ղ Է այդ շահագրգռվածությունը երեւում։
Բոլորն էլ հասկանում են, որ սահմանը փակ է բացառապես Թուրքիայի պատճառով, հայ-թուրքական արձանագրությունները չեն ստորագրվել նույնպես Թուրքիայի պատճառով, եւ վերջապես, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու համար նախապայմաններ նույնպես միայն Թուրքիան է առաջ քաշում։
Կարդացեք նաև
Այլ հարց է, թե դրանք ինչ նախապայմաններ են, որքանով են ընդունելի եւ այլն։ Բայց փաստը մնում է փաստ, այսօր Թուրքիան շահագրգռված չէ սահմանների բացման, Հայաստանի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մեջ։ Սակայն արեւմտյան դեսպանները դիվանագիտորեն շրջանցում են այդ փաստը եւ երկու պետությունների կամքով են պայմանավորում հարաբերությունների կարգավորումը։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում