Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը վատ ընտրության առաջ է. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 26,2014 11:17

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավական ծանր ընտրության առաջ է կանգնած՝ թույլ տալ, որ դրամի արժեզրկումը շարունակվի, թե դոլարային ինտերվենցիաներով փորձել գսպել գործընթացը:

Ինքնին ընտրությունը շատ բարդ է, քանի որ տարբերակներից յուրաքանչյուրն ունի իր լավ եւ վատ կողմերը։ Տնտեսագետները վաղուց են հայտարարում, որ դրամի փոխարժեքի արհեստական պահպանումը, ինչն իրագործվում է Հայաստանի պահուստները ծախսելու միջոցով, վնասում է տնտեսությանը՝ խոչընդոտելով արդյունաբերության զարգացմանը։

Դրամի փոխարժեքը որքան բարձր է, այնքան բարձր է Հայաստանում արտադրվող ապրանքների ինքնարժեքը։ Այսինքն՝ «թանկ» դրամի պայմաններում ապրանքների արտահանումը խիստ նվազում է, եթե չասենք՝ իսպառ դադարում է։ Այսինքն՝ եթե ՀՀ Կառավարությունը ցանկանում է, որ Հայաստանից ապրանքների արտահանումն ավելանա, ապա պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի տնտեսվարողները հնարավորություն ունենան ցածր ինքնարժեքով ապրանք արտադրել։

Տնտեսության զարգացման գործում ցանկացած իշխանության գործը պետք է լինի հավասար մրցակցային պայմանների ապահովումը եւ տնտեսությունը վնասակար միջամտություններից ապահովագրելը։ Սակայն հայկական իրողությունը բոլորին հայտնի է՝ տնտեսությունն առավել քան կենտրոնացված է, իշխանություն տիրապետողները դրանք նույն կենտրոնացված տնտեսության խաղացողներն են:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930