Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղուց ժամանակը հասունացել է հայ-թուրքական արձանագրությունները օրակարգից դուրս հանելու համար. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 26,2014 11:12

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչումը, ըստ որոշ փորձագետների, շատ տպավորիչ եւ նպատակահարմար քայլ կլինի։

Արձանագրությունները դեռ շարունակում են մնալ ՀՀ ԱԺ օրակարգում։ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը այս տարվա ապրիլին առանց փակագծերը բացելու հայտարարել էր, թե «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կհնչեն քաղաքական հայտարարություններ»։ Փորձագետների համոզմամբ, հնարավոր է, այս մտքի տակ թաքնվում են հենց արձանագրությունների հետկանչումը եւ ԱԺ օրակարգից դուրս բերումը։ «Եթե արձանագրությունները մնան խորհրդարանում, ապա դա կլինի հաղթաթուղթ Թուրքիայի ձեռքին, որ մինչեւ ապրիլի 24-ը հարաբերությունների կարգավորման ինչ-որ քայլեր կկատարի՝ ցույց տալու, թե ընթանում է երկխոսություն, որը, սակայն, որեւէ արդյունքի չի հանգեցնի»,- նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը հավելելով, որ այս քաղաքականության շնորհիվ Հայաստանը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այլեւ փոխհատուցման հարց կբարձրացնի։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն էլ երեկ հայտնեց, որ հենց 100-ամյակին ընդառաջ շատ ավելի տպավորիչ կլինի այդ քայլին գնալը եւ դրանով իսկ եւս մեկ անգամ կարտահայտվի մեր սկզբունքային վերաբերմունքը այդ՝ փակուղի մտած գործընթացի վերաբերյալ։ «Ես միշտ կողմնակից եմ եղել այդ արձանագրությունները հետ կանչելուն, քանի որ դա չանելով՝ ստացվում է այնպես, որ մենք պետք է սպասենք-տեսնենք, թե թուրքական կողմը հետագայում ինչպիսի մոտեցումներ կներկայացնի։ Եթե հանկարծ նրանք վավերացնեն, մենք մեխանիկորեն պետք է վավերացնենք այն դեպքում, երբ ժամանակը ցույց տվեց, որ մենք այս փաստաթղթերի հարցում նախապայմանով հանդես եկող կողմ պետք է լինենք, եւ միայն պաշտոնական Անկարայի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու պարագայում պետք է թուրքերի հետ հարաբերությունների մեջ մտնենք»,- ասաց պատմաբանը՝ հավելելով, որ վաղուց ժամանակը հասունացել է այդ փաստաթուղթը օրակարգից դուրս հանելու համար եւ այդ քայլը կատարելու համար մոտենում է շատ պատշաճ օր:

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930