Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը Հայաստանում կարող է դուրս գալ ծրագրավորված 2.5-5.5 տոկոսի շրջանակներից. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 26,2014 10:46

Եթե դրամի արժեզրկումը շարունակվի եւ հասնի երկնիշ ցուցանիշների, ապա գնաճը Հայաստանում կարող է դուրս գալ ծրագրավորված 2.5-5.5 տոկոսի շրջանակներից։ Կարող է նույնիսկ Հայաստան ներկրվող գազի գնի վերանայման հարց բարձրանալ, որը արդեն քաղաքական նշանակություն ունի։

Ըստ ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ դեռ անցած տարեվերջին կնքված համաձայնագրի, «Գազպրոմ Արմենիան» (նախկին «Հայռուսգազարդը») գազը «Գազպրոմից» գնում է դոլարով՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար վճարելով 189 դոլար։ Մինչեւ այս երկուշաբթի, այդ 1000 խմ գազի դիմաց վճարվելիք 189 դոլարը արժեր 78.5 հազար դրամ։ Հենց այս գինն է դրված այն սակագնի հիմքում, որը վճարում են սպառողները գազի դիմաց՝ 156 դրամ յուրաքանչյուր խմ-ի դիմաց։ Նոյեմբերի 24-ից սկսած այդ նույն 189 դոլար գնով գազը արժե արդեն 82 հազար դրամ։

Եթե դրամը արժեզրկվի եւս մի 5-6 տոկոսով, ապա 189 դոլարի գազը գնելու համար «Գազպրոմ Արմենիան» պետք է վճարի արդեն 90 հազար դրամ։ Եվ սա արդեն հիմքեր կստեղծի, որ գազի սակագինը Հայաստանում վերանայվի։ Իսկ գազի թանկացումը իր ետեւից շղթայական թանկացումների է հանգեցնում, ինչին մենք ականատես եղանք դեռ անցած տարի, երբ գազի սակագնի բարձրացմանը զուգահեռ՝ բարձրացավ նաեւ էլեկտրաէներգիայի գինը։

Մի խոսքով, տխրեցնող սպասումներ են։ Բայց ամենատխրեցնողը այն է, որ այդ սպասումները պայմանավորված են ոչ այնքան ներքին պատճառներով, այլ կոնկրետ վերցրած մեկ երկրում՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Իսկ Հայաստանը, ստորագրելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համաձայնագիրը, էլ ավելի է մեծացնում իր կախվածությունը ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններից, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում։

 Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930